Սեպտեմբերի 24-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հաստատել է սեպտեմբերի 21-ին Ռումինիայի Հայոց թեմի Թեմական պատգամավորական ժողովի կողմից Ռումինիայի թեմի առաջնորդ ընտրված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հոլանդիայի հայոց հոգևոր հովիվ Տ. Տաթև վարդապետ Հակոբյանի ընտրությունը:
Վարդապետ Տաթև Հակոբյանը 2010 թ. Ամստերդամի վարչության նախաձեռնությամբ կանգնեցրել է Ամստերդամի Տիմըն գերեզմանոցի մեջ խաչքար-հուշարձան` նվիրված hայոց nահատակների հիշատակին: Հրատարակել է Հոլանդիայի hայոց hոգևոր hովվության պատկերազարդ եկեղեցական օրացույցը և կազմակերպել է սուրբ Պատարագի թարգմանությունը հոլանդերենի: Հրատարակել է բազմաթիվ գիտական հոդվածներ, սփյուրքահայ մամուլում մի շարք հրապարակումների հեղինակ է, հայտնում Մայր Աթոռ Սբ Էջմիածնի մամլո ծառայությունը: