27 սեպտեմբերի 2010 - 12:14 AMT
Բրիտանական HSBC-ի գլխավոր տնօրենը մինչև տարեվերջ կարող է հրաժարական տալ

Եվրոպայի խոշորագույն բանկի, բրիտանական HSBC Holdings Plc-ի գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Գեոգեգանը մինչև տարեվերջ կարող է հրաժարական տալ:

Ինչպես ակնկալվում է, նրան կփոխարինի ներդրումային բանկինգի ստորաբաժանման ղեկավար Ստյուարտ Գուլիվերը: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:

HSBC-ի ֆինանսական տնօրեն Դուգլաս Ֆլինտը տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում կփոխարինի տնօրենների խորհրդի նախագահ Սթիվեն Գրինին: Դուգլաս Ֆլինտի պաշտոնում նշանակվել է Յեն Մըքքեյը՝ HSBC-ի ստորաբաժանումների ղեկավարներից մեկը Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

56-ամյա Մայքլ Գեոգեգանն աշխատել է HSBC-ում 37 տարի, նա գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվել 2006 թվականին: