27 հուլիսի 2001 - 21:45 AMT
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ԱԺՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ
Ազգային Ժողովրդավարական Միության առաջնորդ Վազգեն Մանուկյանը ազատվել է Ազգային Ժողովի ԱԺՄ խմբակցության ղեկավարի պաշտոնից: Այդ մասին որոշումն ընդունվել է հինգշաբթի ուշ երեկոյան կայացած խմբակցության նիստում: Ինքը` Վազգեն Մանուկյանը, նիստին չի մասնակցել: Ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ԱԺՄ-ի վարչության անդամ Սեյրան Ավագյանը: Ավագյանի խոսքերով, Մանուկյանին խմբակցության ղեկավարի պաշտոնից ազատելը պայմանավորված է կուսակցության վարչության որոշմամբ, համաձայն որի չի թույլատրվում համատեղել կուսակցության առաջնորդի եւ խմբակցության ղեկավարի պաշտոնները:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: