28 սեպտեմբերի 2010 - 10:56 AMT
Նախագահ Մեդվեդևը Մոսկվայի քաղաքապետին ազատել է պաշտոնից

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից Յուրի Լուժկովի պաշտոնանկության մասին հրամանագիրը`«ՌԴ նախագահի վստահությունը կորցնելու պատճառով»: Այդ մասին ասվում է Լուժկովի պաշտոնանկության մասին հրամանագրում:

Դ. Մեդվեդևի հրամանագիրը Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու ւ և Վլադիմիր Ռեսինին քաղաքագլխի պաշտոնակատար նշանակելու մասին ուժի մեջ է մտնում ստորագրման օրից, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը: