39-րդ Շախմատի համաշխարհային օլիմպիադան, որն ընթանում է սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 3-ը Խանտի Մանսիյսկում, այժմ ունի իր արծաթե հուշամեդալը:
Մեդալի շիտակ կողմին տեղադրված են երկրագնդի, զինվորի ֆիգուրի, նետաձիգի ոճավորված պատկերները, Յուգրայի (Խանտի Մանսիյսկ) զինանշանի տարրեր և շախմատի տախտակի մի հատված, իսկ շրջագծով ձգվում են «XXXIX Շախմատի համաշխարհային օլիմպիադա» և «Խանտի Մանսիյսկ» գրությունները, հաղորդում է Օլիմպիադայի պաշտոնական կայքը:
Շախմատի համաշխարհային օլիմպիադայի պատվին մետաղադրամը սահմանափակ քանակով է թողարկվել` ընդամենը 5 հազ. հատ, ինչը զգալիորեն մեծացնում է նրա կոլեկցիոն արժեքը: