Սեպտեմբերի 19-29-ը Բաթումում ընթանում էր Շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հայաստանը ներկայացնում էր 48 շախմատիստ:
Եվրոպայի արծաթե մեդալակիրներ դարձան Շանթ Սարգսյանը (մինչև 8 տարեկան), Կարեն Գրիգորյանը (մինչև 16 տարեկան), Սամվել Տեր-Սահակյանը (մինչև 18 տարեկան):
Սարգսյանը հավաքեց 7,5 միավոր և միայն կես միավոր զիջեց Եվրոպայի չեմպիոնին: Կարեն Գրիգորյանը 9 հնարավորից հավաքեց 7 միավոր, ինչպես 2010թ. Եվրոպայի չեմպիոն Իվան Բուկաշինը (ՌԴ), զիջելով վերջինիս միայն լրացուցիչ արդյունքներով:
Լրացուցիչ արդյունքների պատճառով ոսկե մեդալից զրկվեց նաև Եվրոպայի 2009թ. չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը, շախմատիստը հավաքեց 8 միավոր և գոհացավ արծաթե մեդալով: Իսկ Ռաֆայել Բակունցը (6 միավոր) այդ տարիքային խմբում գրավեց 4-րդ տեղը:
Աղջիկներից ամենաբարձր տեղը նվաճեց Մարիա Գևորգյանը (մինչև 16 տարեկան),նա 6 միավորով 7-րդ տեղում է: