30 սեպտեմբերի 2010 - 17:41 AMT
Շախմատի օլիմպիադայում Հայաստան-Ռուսաստան խաղում հաշիվը 1:2 է

Սեպտեմբերի 30-ին Շախմատի համաշխարհային օլիմպիադայում ընթանում է 9-րդ տուրը: ՀՀ տղամարդկանց հավաքականի մրցակիցը Ռուսաստանի հավաքականի առաջին թիմն է: Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյան- Վլադիմիր Կրամնիկ պարտիան ոչ ոքի ավարտվեց: Ոչ ոքի գրանցվեց նաև Արման Փաշիկյան- Սերգեյ Կարյակին պարտիան:

Հայաստանի հավաքականի երրորդ համար Գաբրիել Սարգսյանը, որը սպիտակներով էր խաղում, չկարողացավ միավոր վաստակել հավաքականի համար: 40-րդ քայլում նա զիջեց Պյոտր Սվիդլերին:

Վլադիմիր Հակոբյան-Ալեքսանդր Գրիշչուկ պարտիան շարունակվում է: