Սեպտեմբերի 30-ին Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունը հավանություն է տվել Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2011թ. տարեկան ծրագրին և այն ներառել ՀՀ 2011թ. պետբյուջեի նախագիծ։
Ծրագրի իրականացմամբ հնարավոր կլինի ապահովել Սևանա լճի և դրա ջրահավաք ավազանի էկոհամակարգերի պահպանության, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և կենսաբազմազանության ներդաշնակ զարգացմանն ու բնական պաշարների օգտագործմանն ուղղված խնդիրների անվերապահ կատարումը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: