1 հոկտեմբերի 2010 - 16:11 AMT
Հայաստանում Խոջալուի իրադարձությունների մասին պատմող ֆիլմ է նկարահանվում

«Սովորական ցեղասապնություն» նախագծի շրջանակներում Հայաստանում փաստագրական ֆիլմ է նկարահանվում Խոջալուի իրադարձությունների մասին: Այդ մասին «Մարաղա, 10 ապրիլի 1992թ.» ֆիլմի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի ղեկավար Արա Սաղաթելյանը:

Ըստ նրա, այդ ֆիլմը կներկայացնի Խոջալուի իրադարձությունների մի շարք ասպեկտներ, որոնք շատ ցավագին է ընկալում ադրբեջանական կողմը: «Մեր փորձագետներն այն եզրակացությանն եկան, որ Բաքվի բոլոր վարկածները Խոջալուի իրադարձությունների մասին չի համապատասխանում իրականությանը: Ըստ փորձագիտական եզրակացությունների, փաստերը վկայում են այն մասին, որ Խոջալույում կատարվածը Ադրբեջանի քաղաքական ղեկավարության անգործության հետևանք է: Փաստերը նաև ապացուցում են, որ քաղաքի բնակչությունը զգուշացվել էր առաջիկա ռազմական գործողությունների մասին, ինչը թույլ կտար նրանց լքել քաղաքը, սակայն ադրբեջանական ղեկավարությունը օգտագործեց Խաջալուի խաղաղ բնակչությանը որպես վահան»,-ասել է կենտրոնի նախագահը:

Նա հավելել է նաև, որ ֆիլմում կներկայացվեն կադրեր, որտեղ հստակ երևում է, թե սպանվածների թվում որքան շատ են զինվորական համազգեստով մարդիկ:

«Սովորական ցեղասպանություն» նախագիծն իրականացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կենտրոնը: Այն կոչված է ճշմարտությունը պատմելու 1988-1992թ. իրադարձությունների մասին, որի ընթացքում Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը սիստեմատիկաբար ենթարկվել է էթնիկ զտումների ու ցեղասպանության: