1 հոկտեմբերի 2010 - 19:02 AMT
Հայաստանում պարսկական կապիտալի մասնակցությամբ բանկ կբացվի

Իրանի առևտրի, արդյունաբերության և հանքերի պալատի նախագահ Մոհամմեդ Նահավանդիանն առաջարկում է համատեղ ընկերություններ ստեղծել ֆինանսաբանկային համակարգում: Ըստ նրա, Իրանը շահագրգռված է Հայաստանում պարսկական կապիտալի մասնակցությամբ բանկ բացել: «Մենք պատրաստ ենք ստեղծել նաև տրանսպորտային ու առևտրային ընկերություններ, համագործակցության մեծ ներուժ կա սննդարդյունաբերության, մեքենաշինության և պահեստամասերի արտադրության, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,-ասել է նա:

ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանն իր հերթին ասել է, որ ապրանքաշրջանառությունը Իրանի ու ՀՀ միջև վեց ամսավա արդյունքներով կազմել է 113 մլն դոլար, որոնցից 13 մլն դոլարը արտահանմանն է բաժին ընկնում: Հոկտեմբերի 22-ին Երևանում տեղի կունենա իրանական ապրանքների ցուցահանդես: