Ռուսաստանը սրտի դողով է վերաբերվում Հայաստանին` որպես տարածաշրջանում հուսալի դաշնակցին: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԱՄՆ Միջազգային անվտանգության ինստիտուտի եվրոպական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը: Նրա խոսքով, առանց Հայաստանի Ռուսաստանը Հարավային Կովկասում չի լինի, և Մոսկվան դա քաջ գիտակցում է, քանի որ տարածաշրջանից կառչելու այլ հնարավորություններ չունի:
Նիկոլայ Զլոբինն ասել է նաև, որ «Մոսկվան, իհարկե, իրեն արջի պես է պահում, որը ձեզ սիրելու և գուրգուրելու է, բայց արջի պես: Դուք պետք է երբեմն հասկանաք ու ներեք այդ արջին: Բայց մյուս կողմից, դուք այդ արջին միգուցե ավելի շատ եք հարկավոր, քան նա ձեզ»: