
«Ես նաև քրիստոնյաների ու հրեաների նախագահ եմ»,-Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք քրիստոնեությունը Թուրքիայի մաս է կազմում: Ըստ նրա, Թուրքիայում բնակվում են հրեաներ ու քրիստոնյաներ, որոնք այդ երկրների քաղաքացիներ են: «Եվ ոչ մի խտրականություն նրանց հանդեպ լինել չի կարող»,-ասել է Թուրքիայի նախագահը, հաղորդում է Today’s Zaman-ը: