Վրաց-ադրբեջանական հարաբերությունները ավելին են, քան ռազմավարական գործընկերությունը և Միխաիլ Սահակաշվիլու հայտարարությունը երկու պետությունների համադաշնություն ստեղծելու մասին զգացմունքային չի եղել: Նա միայն նկարագրել է երկկողմ հարաբերությունների էությունը: Այդ մասին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ մամլո ասուլիսում հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն: Ըստ նրա, խոսքը չի գնում երկու երկրների սահմանադրության փոփոխության մասին: «Վրաստանի նախագահի հայտարարությունը միայն նկարագրում է ապագա համագործակցության ձևաչափը»,-ասել է Վաշաձեն:
Հուլիսին Վրաստանի նախագահը հանդես եկավ Վրաստանի ու Ադրբեջանի միջև համադաշնության ստեղծման նախաձեռնությամբ: