Հոկտեմբերի 4-7-ը Անկարայում տեղի են ունենում հերթական քննարկումները, կապված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության նախագծի իրականացման հետ: Ինչպես հայտնում է Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը, նիստում ադրբեջանցի, վրացի և թուրք ներկայացուցիչները կքննարկեն ԱՊՀ երկրների, Թուրքիայի ու Եվրոպայի տարածքով գնացքների երթևեկության հարցը: Նիստում կքննարկվեն այն պոտնեցիալ խնդիրները, որոնք կարող են առաջանալ ընթացքում:
Հանդիպման շրջանակներում կքննարկվի նաև բեռնատար գնացքների երթևեկության կարգը Ախալցիխե կայարանից, հաղորդում է ադրբեջանական 1news.az պորտալը: