4 հոկտեմբերի 2010 - 21:09 AMT
Ինչի՞ է պատրաստվում Ադրբեջանը` ուժեղացնելով պաշտպանությունը

2011-ին Ադրբեջանը պետբյուջեից կհատկացնի 1 մլրդ 325 մլն 61 հազար մանաթ (1 մլրդ 656 մլն 326 հազար դոլար) պաշտպանության ոլորտի համար: Այդ մասին հաղորդել է Միլի Մեջլիսի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի անդամ Նազիմ Մամեդովը:

Նրա խոսքերով, Ադրբեջանը 2011-ին 10 տոկոսով կավելացնի պաշտպանության ոլորտի ծախսերը: 1 մլրդ 236 մլն 900 հազար մանաթ ուղորդվելու է պաշտպանության ուժերին, 83 մլն 303 հազար` ազգային անվտանգությանը, 2 մլն 200 հազար մանաթ` անվտանգության և պաշտպանության ոլորտում հետազոտություններին:

Թեև 2010-ին պետբյուջեից հատկացվել էր 1 մլրդ 205 մլն 827 հազար մանաթ, տարվա կեսին այդ ոլորտին հատկացվել է լրացուցիչ 400 հազար մանաթ, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: