5 հոկտեմբերի 2010 - 12:51 AMT
ԵԱՀԿ-ն անտեսում է հայ փախստականների խնդիրները

«Մեզ մշտապես տանջում է այն հարցը, թե ինչու հայ փախստականների հարցը քննարկման առարկա չդարձավ ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում կամ այլ միջազգային կառույցում»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ադրբեջանահայության լիազոր անդամների համագումարի կազմկոմիտեի ներկայացուցիչ Հրանուշ Խառատյանը: Անդրադառնալով ԼՂՀ մերձակա տարածքներում ԵԱՀԿ փաստահավաք առաքելությանը՝ Խառատյանն ասել է, որ այդ որոշումը միակողմանի է և դրանով ԵԱՀԿ-ն անտեսում է հայ փախստականների շահերը: «Ինձ համար հետաքրքիր է, ումի՞ց և ինչպե՞ս է ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը փաստեր հավաքելու, որքան ինձ հայտնի է հայ փախստականներից ոչ մեկը դեռևս քննարկումների գործընթացում չի ընդգրկվել»,-նշել է նա:

Ըսն որում, նա նշել է, որ լավ կլիներ, եթե գնահատման առաքելությունը փաստեր հավաքեր Նախիջևանում մշակութային հուշարձանների ոչնչացման վերաբերյալ: