Ըստ ճշտված տվյալների, Տաթև վանական համալիր տանող ամենաերկար ճոպանուղու բացումը կայանալու է հոկտեմբերի 16-ին: Ինչպես ասել են PanARMENIAN.Net-ին Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամից, այդ օրը նախատեսվում են մի շարք միջոցառումներ հանրապետության պաշտոնական այրերի և հրավիրված հյուրերի մասնակցությամբ:
Պաշտոնական գործարկումից մի քանի օր անց ճոպանուղուց կարող են օգտվել բոլոր ցանկացողները: