Անիի Սուրբ Աստվածածին տաճարում նամազ անցկացնելն ընդամենը քաղաքական ակցիա է, որն ընդհանուր ոչ մի բան չունի կրոնական զգացմունքների հետ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Մայր Աթոռի դիվանապետ, եպիսկոպոս Արշակ Խաչատրյանը: Նրա խոսքերով, Թուրքիայի այս ակցիան, որը փորձում է ազգային փոքրամասնությունների նկատմամբ հանդես գալ որպես ժողովրդավարական և հանդուրժողական երկիր, նախատեսված է ներքին օգտագործման համար, և Սբ Էջմիածինը խստորեն քննադատում է նման գործողությունները, որոնք նպատակ ունեն վերացնել այդ հողի իրական տերերի հետքերը:
Անդրադառնալով Սբ. Խաչ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու հարցին` նա չի բացառել, որ Էջմիածնի ներկայացուցիչներն ապագայում կարող են մասնակցել Սբ. Խաչ եկեղեցում կայանալիք եկեղեցական արարողություններին, եթե լինի համապատասխան հրավեր ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքության կողմից: