5 հոկտեմբերի 2010 - 15:13 AMT
Իտալական ընկերութունը ստացել է Հայաստանում հողմաէլեկտրակայանի շինարարության լիցենզիա

Վերականգնվող էներգետիկան Հայաստանի էներգետիկ ոլորտի կարևորագույն հիմքերից է, քանի որ այն թույլ է տալիս առավելագույնս բարձրացնել հանրապետության էներգետիկ անվտանգության մակարդակը: Այդ մասին Երևանում վերականգնվող էներգետիկայի շաբաթվա բացման ժամանակ, որն ընթանում է հոկտեմբերի 5-8-ը, լրագրողներին ասել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նրա խոսքերով, Հայաստանի պոտենցիալը և հնարավորություններն այս ոլորտում մեծ չեն, բայց անհրաժեշտ է լավագույնս կիրառել այն, ինչ կա: «Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման համար որոշակի հնարավոր պայմաններ ստեղծում է քամու, արևի, հիդրոէներգետիկան: Հատուկ նշանակություն է տրվում հիդրոպոտենցիալին: Հայաստանում արդեն աշխատում է շուրջ 94 փոքր ՀԷԿ, իսկ 65 ՀԷԿ դեռ կառուցվում են: Գործող ՀԷԿ-երը մինչև տարեվերջ կարտադրեն 385 մլն կվտ/ժ էլեկրաէներգիա, որը կազմում է Հայաստանի պահանջարկի 3 տոկոսը»,- ասել է նախարարը և հավելել, որ առաջիկա 10-15 տարում Հայաստանը կարող է հասցնել այդ ցուցանիշը 7-8 տոկոսի:

Բացի դրանից, Մովսիսյանի խոսքերով, ներդրողները նաև ուշադրություն են դարձնում քամու պոտենցիալին էլեկտրաէներգիայի մշակման համար, և մեկ իտալական ընկերություն արդեն լիցենզիա է ստացել հողմաէլեկտրակայանի շինարարության համար: «Փորձում ենք զարգացնել նաև արևի էներգետիկան, որը թանկ հաճույք է, բայց բավական հուսալի ուղղություն է էներգետիկ անվտանգության տեսանկյունից»,- ասել է նախարարը: