«Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին» «Ժառանգություն» կուսակցության օրինագծի քվեարկությունը հետաձգվել է մինչև ՀՀ ԱԺ հաջորդ քառօրյա: Ինչպես հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, բոլոր կարծիքներն այն մասին, թե օրինագծի ընդունումը վաղաժամ է, անհիմն են: «Մենք առաջարկում ենք օրինագիծը համաժողովրդական քննարկման դնել: Հայ հանրությունը ինքը պետք է որոշի քվեարկության օրը»,-ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հենց այդ նպատակով էլ հետաձգվել է քվեարկությունը: