Տյումենում կանխվել է ադրբեջանցի և հայ երիտասարդների բախումը Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին վեճի պատճառով: Դեպքերի սկսվել են մի քանի օր առաջ քաղաքի 16-րդ ուսումնարանում, որտեղ սովորողներից մեկը` ազգությամբ հայ, եկել է «Մեր Ղարաբաղը» գրությամբ մարզաշապիկով: Դա դուր չի եկել ադրբեջանցի երիտասարդներին: Նրանց միջև ծագած վիճաբանության արդյունքում կողմերից մեկը եկել է տրավմատիկ զենքով զինված, ինչի հետևանքով առաջացել է ուժային անհավասարություն: Երիտասարդներից մեկը հրազենային վնասվածք է ստացել ականջի շրջանում: Հաջորդ հանդիպումը, որին վիճաբանող կողմերը մտադիր էին ներկայանալ թարմ ուժերով, չի կայացել իրավապահ մարմինների միջամտության շնորհիվ:
Ազգությունների հարցերով շրջանային կոմիտեն մի սեղանի շուրջ է հրավիրել հայ և ադրբեջանցի համայնքների առաջնորդներին, որոնք կանխել են Ղարաբաղի համար Սիբիրում բռնկված մարտը, հաղորդում է Islamnews-ը։