Սևանա լճի մակարդակը 2009թ. համեմատ բարձրացել է 46 սմ, հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահին կից Սևանի խնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
Ըստ նրա, այսօրվա դրությամբ հիմնական խնդիրը լճի մաքրությունն է, ոչ թե ջրի մակարդակի բարձրացումը:
Հոկտեմբերի 5-ին նախագահի հանձնարարությամբ տեղի ունեցավ Սևանա լճի խնդիրների հանձնաժողովի աշխատանքային նիստը: Նիստում քննարկվեց հանձնաժողովի աշխատանքը վերջին 9 ամսում, հանձնարարականների կատարողականը, որը կներկայացվի պետության ղեկավարին: Հայաստանի կառավարությունը 2010թ. հունիսին հաստատել է հանձնաժողովի առաջարկները, որոնք կյանքի կկոչվեն առաջիկա 2-3 տարում: