Հայաստանը Թուրքիայի հետ բանակցությունները կվերսկսի միայն այն դեպքում, եթե Անկարան պատրաստ լինի այդ բանակցություններին: Ներկայումս Երևանն ու Անկարան ոչ մի բանակցություններ չեն վարում: Այդ մասին ՀՀ խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Մեկնաբանելով հայ-թուրքական բանակցությունների վերսկսման մասին Հայաստանի ԱԳ նախարարի ու Շվեյցարիայի արտգործնախարարի միջև, իբր, կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ մի շարք հայկական ԶԼՄ-ների հաղորդագրությունները` Էդվարդ Նալբանդյանը հաղորդել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: