Հայաստանի կառավարությունը հաստատել է ԿԲ-ին 18 մլն եվրո պետական երաշխիքների տրամադրումը: Հոկտեմբերի 7-ին կառավարության նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը հաղորդել է, որ այդ պայմանն արտացոլված է 2010-ին գերմանական KfW բանկի հետ ստորագրված պայմանագրում՝ վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում: