7 հոկտեմբերի 2010 - 13:16 AMT
ՀՀ վարչապետին մտահոգում է կառավարության գործունեության կատարողականը

«Մինչ տարեվերջ երեք ամսից էլ քիչ ժամանակ է մնացել և հարկավոր է նախապատրաստվել կառավարության գործունեության մասին տարեկան հաշվետվությանը»,-ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հոկտեմբերի 7-ին բացելով կառավարության նիստը:

Ուստի, նա հանձնարարեց բոլոր նախարարություններին մինչև վաղը հաշվետվութհյուններ ներկայացնել երրորդ եռամյսակի համար, ինչպես նաև ներկայացնել այն ծրագրերն ու խնդիրները, որոնք վերաբերում են չորրորդ եռամսյակին: «Դա անհրաժեշտ է, որպեսզի մենք որոշենք, թե ինչպես պետք է ապահովենք կառավարության գործունեության կատարողականը տարեվերջին»,-ասել է Տիգրան Սարգսյանը: