7 հոկտեմբերի 2010 - 15:18 AMT
Ստամբուլում կբացվի Սուրբ Հարություն հայկական եկեղեցին

Շարունակվում են Թուրքիայի հայ փոքրամասնության հանդեպ իր հանդուրժող վերաբերմունքը ցույց տալու Անկարայի փորձերը: Այսօր Ստամբուլի Շիշլի շրջանում տեղական ժամանակով ժամը 12-ին կբացվի վերականգնված հայկական Սբ Հարություն եկեղեցին:

Բացման արարողությանը կմասնակցեն ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը և Շիշլի շրջանի վարչակազմի ղեկավար Մուստաֆա Սարիգյուլը, հաղորդում է թուրքական լրատվական haberx.com կայքը: