«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն թղթակցային հարաբերությունների շրջանակներում համագործակցում է բազմաթիվ արտասահմանյան բանկերի, այդ թվում` Ռայֆֆայզենբանկ Ավստրիայի հետ: Երկարատև համագործակցության արդյունքում Ռայֆֆայզենբանկ Ավստրիան սահմանեց սահմանաչափ 3 մլն. եվրոյի չափով ՎՏԲ-Հայաստան Բանկի համար փաստաթղթային գործառնությունների իրականացման համար:
Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, տրամադրված սահմանաչափի շրջանակներում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ստացավ լրացուցիչ հնարավորություն առանց դրամական միջոցների դեպոնացման իրականացնել փաստաղթային գործառնություններ մինչև 180 օր ժամկետով: Այդպիսով եվրոպական շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկը փաստաթղթային բիզնեսի մասով իր արտաքին տնտեսական գործարքների հաճախորդ-մասնակիցներին կտրամադրի ակրեդիտիվներ և երաշխիքներ առավել շահավետ պայմաններով:
«Արտաքին տնտեսական գործարքների մասնակիցների շահերի պահպանումը հաճախ կախված է պայմանագրերով նախատեսված հաշվարկների ձևի ճիշտ ընտրությունից: Հատկապես ակրեդիտիվն է ավանդաբար թույլ տալիս նվազագույնի հասցնել առևտրային ռիսկը և հանդիսանում է հաշվարկի առավել պաշտպանված ձև ինչպես ներկրողի, այնպես էլ արտահանողի համար»,- ասել է բանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն, տնօրինության անդամ Մերի Մամիկոնյանը: Նրա խոսքով, բանկը լայնորեն կիրառում է Միջազգային Առևտրային Պալատի (ՄԱՊ) անդամ հանդիսացող ՎՏԲ բանկային խմբի հնարավորությունները: Ռայֆֆայզենբանկ Ավստրիայի սույն սահմանաչափը ընդգծում է ՎՏԲ-Հայաստան Բանկի նկատմամբ ցուցաբերած վստահությունը և կօգնի մեզ տրամադրել մեր հաճախորդներին ակրեդիտիվներ և երաշխիքներ շահավետ պայմաններով: