7 հոկտեմբերի 2010 - 15:58 AMT
Հայաստանի հավաքականի երկրպագուները ակնկալում են հայ ֆուտբոլիստների հաղթանակները

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հոկտեմբերի 8-ին Եվրո-2012 ընտրական փուլի շրջանակներում հանրապետական մարզադաշտում կընդունի Սլովակիայի հավաքականին:

Սլովակիայի հավաքականը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 6-ին և իջևանել է Armenia Marriott հյուրանոցում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել ՀՖՖ մամլո ծառայությունում, Սլովակիայի հավաքականը մարզումներ կանցկացնի հոկտեմբերի 6-ին ու 7-ին:

Սլովակիայի հավաքականին կսատարեն երկրպագուները, որոնք իջևանել են նույն հյուրանոցում:

Իսկ հայ ֆուտբոլիստներին, ինչպես միշտ, կաջակցի «Առաջին հայկական ճակատ» շարժումը: Խաղին ներկա կլինեն շարժման 200 ներկայացուցիչներ: «Առաջին հայկական ճակատի» անդամները գտնում են, որ այս անգամ հայ ֆուտբոլիստները կկարողանան հաղթել: Պաշտոնական խաղերում վերջին հաղթանակը գրանցվել է 2009թ. սեպտեմբերի 9-ին Բելգիայի հետ խաղում և երկրպագուները անհամբեր հաղթանակների են սպասում: