7 հոկտեմբերի 2010 - 16:14 AMT
Տեղի է ունեցել 1 մլրդ ծավալի պետական կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել 36 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT36166112 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Ինչպես հայտնում է ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 155 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 15 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 140 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 928 490 862 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.0024 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութունը` 11.2581 տոկոս: