7 հոկտեմբերի 2010 - 16:33 AMT
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ

Հոկտեմբերի 7-ին կայացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Կառավարության ղեկավարը շնորհավորել է իր ռուսաստանցի գործընկերոջը ծննդյան տարեդարձի կապակցությամբ, նրան մաղթել երջանկություն և ամենայն բարիք։ Տիգրան Սարգսյանը կարևորել է Վլադիմիր Պուտինի անձնական ներդրումը հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։

Վարչապետ Սարգսյանը նաև իր երախտագիտությունն է հայտնել Վլադիմիր Պուտինին՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման, ինչպես նաև տնտեսության ոլորտում համակողմանի գործակցությանը նպաստելու համար։