7 հոկտեմբերի 2010 - 18:31 AMT
Բուլղարական Բուրգասում կքննարկեն Սևծովյան տարածաշրջանի ներդրումային նախագծերը

«Սևծովյան տարածաշրջանի ինտեգրացիան և կայուն զարգացումը» միջազգային կոնգրեսի շրջանակներում բուլղարական Բուրգաս քաղաքում նախատեսված է «Ներդրումները Սևծովյան տարածաշրջանում» բանավեճի անցկացումը:

Բանավեճի հիմնական թեմաներն են տարածաշրջանում ներդրումային նախագծերը, պետական-մասնավոր գործընկերության զարգացումը, իրավական կարգավորումը, նորարարության մեջ ներդրումները:

«Սևծովյան տարածաշրջանի ինտեգրացիան և կայուն զարգացումը» առաջին միջազգային կոնգրեսը, ինչպես նաև «Ինտեգրացիա և կայուն զարգացում» միջազգային մրցանակի համար մրցույթը տեղի կունենան 2010-ի դեկտեմբերի սկզբին: PanARMENIAN.Net-ը կոնգրեսի և մրցույթի ինֆորմացիոն գործընկերն է:

Կոնգրեսից հետո հաջորդ օրը կկայանա «Ինտեգրացիա և կայուն զարգացում» միջազգային մրցանակի հանձնման արարողությունը: Այդ մրցանակը միակն է Սևծովյան տարածաշրջանում տնտեսական և սոցիալական զարգացման մեջ ունեցած ձեռքբերումների և ինտեգրացիոն գործընթացների ու կայուն զարգացման ոլորտում նախաձեռնության համար: