8 հոկտեմբերի 2010 - 20:39 AMT
ՀՀ Կենտրոնական բանկն իր տարեկան ֆինանսական հաշվետվության վերստուգումը կրկին վստահել է ԳԹԱ-ին

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհուրդը կենտրոնական բանկի 2010 թ. տարեկան ֆինանսական հաշվետվության վերստուգումն իրականացնելու նպատակով ընտրել է «Գրանթ Թորնթոն Ամիօթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն աուդիտորական կազմակերպությունը: Այդ մասին հաղորդում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

«Գրանթ Թորնթոն Ամիօթ» ընկերությունը ՀՀ ԿԲ ֆինանսական հաշվետվության վերստուգում է իրականացրել 2007-2009թթ. ընթացքում: