9 հոկտեմբերի 2010 - 12:45 AMT
Կամիլ Կոպունեկ. Հայաստանի հավաքականի հաղթանակը վաստակած հաղթանակ է

Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հետ խաղում 1:3 հաշվով պարտվելուց հետո Սլովակիայի հավաքականի դարպասապահ Յան Մուխան խոստովանեց, որ հայ ֆուտբոլիստներն իրենցից շատ ավելի ուժեղ գտնվեցին: «Մինչ այժմ մենք այսքան վատ չէինք խաղացել: Պետք է արագ վերականգնվել և պատրաստվել հաջորդ խաղին»,-ասել է դարպասապահը:

Պաշտպան Մարտին Շկրտելն ասաց, որ Հայաստանի հավաքականի հաղթանակը վաստակած հաղթանակ է: «Ափսոս, որ ես դեղին քարտ ստացա ու չեմ մասնակցի Իռլանդիայի հետ խաղին»,ասել է նա:

Կիսապաշտպան Կոպունեկը խոստովանել է, որ իրենք գիտեին, որ խաղը դժվար է լինելու, իսկ հայ ֆուտբոլիստներն արժանի են հաղթանակի, քանի որ ցուցադրեցին լավ և գեղեցիկ ֆուտբոլ: