9 հոկտեմբերի 2010 - 12:56 AMT
ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է անում ամերիկացիներին ձեռնպահ մնալ դեպի Իրան ուղևորություններից

«ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է անում ամերիկացի քաղաքացիներին ձեռնպահ մնալ Իրան ուղևորություններից: Հայտարարության մեջ ասվում է, որ Իրանում որոշ տարրեր թշնամաբար են տրամադրված ԱՄՆ-ի հանդեպ: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ԱՄՆ-ի ու Իրանի միջև չկան դիվանագիտական ու հյուպատոսական հարաբերություններ, հաղորդում է VOA News-ը: