Հոկտեմբերի 11-ի երեկոյան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Հունաստանի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Հովհաննես Մարգարյանը, Գոհար Ենոքյանը, Ռուզան Առաքելյանը, Մարտին Սարգսյանը, Արման Սահակյանը:
Աթենքում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի, խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պետսալնիկոսի, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆթիմիուի, Հունաստանի խորհրդարանի Եվրոպական հարցերով և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների, Հունաստան - Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների, խորհրդարանական կուսակցությունների ղեկավարների, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Նեա Զմիրնիում Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության նահատակների հուշակոթողին:
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Հունաստանից կմեկնի Կիպրոս: Նիկոսիայում ՀՀ ԱԺ նախագահը կհանդիպի Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի, Նիկոսիայի քաղաքապետ Էլենի Մավրուի, Կիպրոսի հայ համյանքի ներկայացուցիչների հետ , ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Պատվիրակությունը կհադիպի նաև Ֆամագուստայի քաղաքապետ, Կիպրոսի խորհրդարանի նախկին նախագահ Ալեքսիս Գալանոսի հետմ հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: