11 հոկտեմբերի 2010 - 11:00 AMT
Երևանում տեղի է ունեցել ՀՅԴ ԶԼՄ-ների պատասխանատուների խորհրդաժողովը

Հոկտեմբերի 10-ին Երևանում մեկնարկեց ՀՅ Դաշնակցության մամուլի և քարոզչության այլ միջոցների պատասխանատուների երկօրյա խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցում են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ Արևմտյան, Արևելյան և Հարավային Ամերիկաներից, Կանադայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Լիբանանից, Սիրիայից, Եգիպտոսից, Քուվեյթից, Իրանից, Արցախից, Ջավախքից և Հայաստանից:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, հաղորդում է ՀՅԴ մամլո ծառայությունը: