Պաշտոնական այցով Երևանում գտնվող Սլովենիայի նախագահ Դանիլո Թյուրքը՝ տիկնոջ Բարբարա Միկլիչ Թյուրքի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Սլովենիայի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դենլով հավերժական կրակի մոտ:
Դանիլո Թյուրքը եղևնի է տնկել հիշատակի ծառուղում: Այնուհետև, Սլովենիայի նախագահն ու նրա գլխավորած պատվիրակությունն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ Դանիլո Թյուրքը գրառում է կատարել հուշամատյանում: