11 հոկտեմբերի 2010 - 15:27 AMT
Հայաստանն ու Սլովենիան մտադիր են խորացնել համագործակցությունը տնտեսության և մշակույթի ոլորտներում

Հայաստանն ու Սլովենիան երկու համաձայնագիր են կնքել տնտեսության և մշակույթի ոլորտներում: Այդ մասին հոկտեմբերի 11-ին Երևանում մեկնարկած առաջին հայ-սլովենական համաժողովի շրջանակներում հայտարարել է Սլովենիայի ԱԳՆ ղեկավար Սամուել Ժբոգարը: Ներկայացուցչական սլովենական պատվիրակությունը գտնվում է Հայաստանում Սլովենիայի նախագահ Դանիլո Թյուրքի երկօրյա այցի շրջանակներում:

Ըստ նախարարի, առկա օրենսդրական հիմքերը լավ նախադրայլներ են ստեղծում այդ ուղղություններով երկկողմ համագործակցության խորացման համար, քանի որ Հայաստանը հարուստ մշակութային ժառանգություն ունի: Այդ առնչությամբ Ժբոգարը հավելել է, որ Կրկնակի հարկադրումից խուսափելու մասին կոնվենցիան բարենպաստ ներդրումային միջավայր է ստեղծում, առավել ևս, որ Սլովենիան բաց է առևտրային հարաբերությունների ընդլայնման համար և հոգ է տանում իր տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին: Նա նաև հաղորդել է, որ Սլովենիան բանակցություններ է վարում համագործակցության մասին ԵՄ-ի հետ՝ Ազատ առևտրի վերաբերյալ պայմանագրին միանալու մասին:

Ինչ վերաբերում է համագործակցության գերակա ուղղություններին, ապա դրանց թվում նախարարն անվանել է վերականգնվող էներգետիկան, բնապահպանությունը, շինարարությունը, զբոսաշրջությունը, ՏՏ ոլորտը, սարքավորումների մատակարարումը գյուղատնտեսության և բժշկության համար: Ընդ որում Սամուել Ժբոգարն ընդգծել է, որ Սլովենիան պատրաստ է իր ներդրողներին ներկայացնել, որոնք եվրոպական շուկայում աշխատելու փորձ ունեն:

Իր հերթին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի ու Սլովենիայի իշխանությունները սահմանափակ ռեսուրսների առկայության դեպքում, պատրաստ են նպաստել երկկողմ հարաբերությունների խորացմանը: Նալբանդյանն ասել է նաև, որ համագործակցության ընդլայնման ուղիները քննարկվել են հոկտեմբերի 11-ին տարբեր մակարդակներով: Նա նշել է, որ Երևանում ընթացող գործարար համաժողովը նոր խթան կհանդիսանա նոր համատեղ բիզնես-ծրագրերի իրագործման համար: