Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան հիշեցրել է թուրք ռեժիսոր Սեմիխ Կապլանօղլուին Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես գրում է Hurriyet-ը, Կապլանօղլուն դժգոհություն է հայտնել Կուստուրիցայի սերբամետ հայացքների վերաբերյալ: Թուրք ռեժիսորն, իմանալով, որ Կուստուրիցան ընդգրկվել է «Ոսկի նարինջ» կինոփառատոնի ժյուրիի կազմում, ցուցադրությունից հանել է իր «Մեղր» ֆիլմը:
Իր հերթին, սերբ ռեժիսորը պատասխանել է. «Եթե Կապլանօղլուն այդքան զգայուն է ցեղասպանությունների հանդեպ, ապա ինչու չի խոսում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի նկատմամբ իրագործած Ցեղասպանության մասին»,- ասել է Կուստուրիցան: