12 հուլիսի 2001 - 18:01 AMT
ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԵՆ ՄՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ «ՓԱՐԻՉԶՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ»
Հայաստանը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձգտումը հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման «փարիզյան սկզբունքներին»: Դրա մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նա հույս հայտնեց, որ Ադրբեջանը նույնպես կհամաձայնի բանակցությունները շարունակել նախագահներ Ալիեւի եւ Քոչարյանի փարիզյան հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա: Նախարարը շեշտեց, «որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «փարիզյան սկզբունքները» համարում են լավ հիմք բանակցությունների շարունակման համար»: Վարդան Օսկանյանը համոզվածություն հայտնեց, որ այդ սկզբունքները կմնան անփոփոխ: Միեւնույն ժամանակ նա հայտնեց, որ Հայաստանը պատրաստ է քննարկել նոր առաջարկներ, եթե դրանք չհակասեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդեն իսկ հաստատված սկզբունքներին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: