«Հզոր Թուրքիա» նորաստեղծ կուսակցության գլխավոր քարտուղար Թունա Բեքլևիչը կառավարությանը և մեջլիսի կուսակցություններին հորդորել է բացել արևելյան սահմանակետը: Մամլո ասուլիսով հանդես գալով Ղարսում, նա ասել է, որ բացելով հայ-թուրքական սահմանը նրանք հետագայում կխուսափեն այդ խնդիրը Թուրքիայի համար կարևորագույն խնդրի վերածելուց:
Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, Բեքլևիչը ասել է, որ իրենք Հայաստանի հետ իրագործում են մի շարք համատեղ ծրագրեր: «Ղարսը տնտեսական առումով այսօր շատ խնդիրներ ունի, և նման է երակները խցանված մարմնի, և այստեղ մի վիրահատական միջամտություն է անհրաժեշտ, ինչն էլ հենց սահմանի բացումն է: Առաջին փուլում առաջնային է լինելու սահմանի բացումը, և երկու կողմերի միջև հաշտության որոնումը»,-ասել է նա:
Բեքլևիչը ասել է, որ սահմանի բացման կողմնակիցների հետ պայքարելու են ձեռք ձեռքի տված և հույս է հայտնել, որ 2011թ-ին սահմանը կբացվի: