12 հոկտեմբերի 2010 - 18:37 AMT
Ջո Կոկերը համերգով հանդես կգա Երևանում

Առաջին անգամՀայաստանումեզակիհամերգով հանդես կգահամաշխարհային ռոք ևբլյուզ երաժշտության լեգենդ Ջո Կոկերը: Համերգը կկայանա հոկտեմբերի 26-ին` ժամը 20:30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:

Ջո Կոկերի համերգը Երևանումկազմակերպել են Ամերիաբանկըև«Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնը` Ամերիաբանկի 100 ամյակի կապակցությամբ:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ամերիաբանկի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն, Ջո Կոկերի համերգը կկայանա նրա նոր` Hard Knocks ալբոմին նվիրված համերգային շրջագայության շրջանակներում: