13 հոկտեմբերի 2010 - 13:44 AMT
Ղարաբաղի ազատագրված տարածքների բնակիչները երբեք թույլ չեն տա, որպեսզի այդ տարածքները հանձնվեն

Ղարաբաղի ազատագրված տարածքների բնակիչները երբեք թույլ չեն տա, որպեսզի այդ տարածքները հանձնվեն: «Վերջին 15 տարում ազատագրված տարածքներում ձևավորվել է կայուն բնակչություն, որը վերջնականապես կապել է իր կյանքն այդ տարածքների հետ»,- ասել է պատմաբան, Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը:

Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունները չպետք է թույլ տային ԵԱՀԿ գնահատման խմբի այցն ազատագրված տարածքներ: Նրա խոսքերով, դա վկայում է Երևանի թուլության և Արցախի մոտ սեփական կարծիքի բացակայության մասին:

Պատմաբանը նշել է նաև, որ ԵԱՀԿ ՄԽ գնահատման խմբի այցը չի տարբերվել 2005թ. կատարած այցից: «Նրանք շփվել են ազատագրված տարածքների բնակիչների հետ` հիմնականում հարցնելով փախստական են նրանք, թե տեղափոխվել են Երևանից»,- ասել է նա: