13 հոկտեմբերի 2010 - 16:25 AMT
Տեղի է ունեցել պետական միջնաժամկետ պարտատոմսերի հետգնման աճուրդ 500 մլն դրամ ծավալով

Հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60147141 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, հետգնման ներկայացված ծավալը` 2 մլրդ 830 մլն 699 հազար դրամ, հետգնված ծավալը` 500 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 507 715 056 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 12.8000 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 7 գործակալ, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը: