Հոկտեմբերի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2 050 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 361 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 361 դրամ:
Միաժամանակ, միջին կշռված փոխարժեքը հոկտեմբերի 13-ին կազմել է 361.28 դրամ` հոկտեմբերի 12-ի համեմատ պակասելով 0.27 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 505.03 դրամ, ավելանալով 6.71 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը` 11.99 դրամ` ավելանալով 0.02 կետով, հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: