Հոկտեմբերի 10-ին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնում կայացել է հանդիսավոր երեկո` նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ծննդյան 75-ամյակին և թատրոնի ստեղծման 15-ամյակին:
Բացման խոսքով հանդես է եկել ՌԴ մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեևը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձն է ընթերցել ՌԴ-ումՀայաստանի դեսպան Օլեգ Եսայանը:
Երեկոյին ներկա են եղել ռեժիսորներ, ականավոր դերասաններ, մշակույթի գործիչներ, որոնք իրենց ելույթներում նշել են կինոարվեստում և թատրոնում Արմեն Ջիգարխանյանի ունեցած մեծ ավանդի, նրա բացառիկ տաղանդի, անսպառ աշխատասիրության և համաժողովրդական սիրո ու համակրանքի մասին:
Թատրոնի անձնակազմի կողմից ցուցադրվել են հատվածներ տարբեր ներկայացումներից, լսվել են նշանավոր երգիչների և երաժիշտների կատարումներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: