14 հոկտեմբերի 2010 - 12:06 AMT
Մոսկվայում հավաքվել են ԱՊՀ ռազմաքաղաքական և տնտեսական միությունների ղեկավարները

Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախաձեռնությամբ առաջին անգամ կայացել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ), ԵվրԱզԷս- ի և ՀԱՊԿ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային հանդիպումը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ԵվրԱզԷս գլխավոր քարտուղար Տաիր Մանսուրովը , ՇՀԿ գլխավոր քարտուղար Մուրատբեկ Իմանալիևը քննարկել են եվրասիական տարածաշրջանի իրավաիճակը: Հանդիպման արդյունքում որոշվել է ստեղծել մշտապես գործող աշխատանքային խումբ, որը որոշելու է համատեղ գործունեության համակարգման հարցերը ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու համար: Մասնակիցները պայմանավորվել են անցկացնել նման հանդիպումներ տարին մեկ անգամ, հաղորդում է ՀՀ-ում ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոնի ազգային ներկայացուցչությունը: