Հոկտեմբերի 11 -ին, Վատիկանում, Հռոմի Բենեդիկտոս ԺԶ Պապի նախագահությամբ սկսվեց Մերձավոր Արեւելքի Կաթոլիկ եկեղեցու Եպիսկոպոսաց Ժողովը` «Կաթոլիկ Եկեղեցին Մերձավոր Արեւելքի մեջ. հաղորդակցություն եւ վկայությունե նշանաբանով: Ժողովին մասնակցում են 185 կարդինալներ, պատրիարքներ եւ եպիսկոպոսներ, որոնք ներկայացնում են Մերձաւոր Արեւելքի 17 երկիրներ:
Ժողովին հրավիրված են նաեւ ներկայացուցիչներ Մերձաւոր Արեւելքի ուղղափառ եւ արեւելեան եկեղեցիներից:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժողովին մասնակցում է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ` Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանը, հաղորդում է Մայր Աթոռի մամլո ծառայությունը: