Իրաքը կարող է Թուրքմենստանից շուտ մասնակից դառնալ Nabucco միջազգային գազի կոնցեռնին, հայտարարել է ԱՄՆ-ի Եվրասիայում էներգետիկայի գծով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը:
Ըստ նրա, Nabucco-ն ԱՄՆ կարևորագույն ռազմավարական նախագիծն է, որը կոչված է ապահովել Եվրոպային գազով, շրջանցելով Ռուսաստանը: Սակայն, ըստ նրա, գլխավոր հարցն այն է, թե Ադրբեջանից բացի ով է գազ առաքելու խողովակաշարով:
Նա «հնարավոր մասնակիցներ» է համարում Թուրքմենստանին ու Իրաքին: «Թուրքմենստանը հազիվ թե առաջաիկայում մասնակցի նախագծին քաղաքական նկատառումներով: Ինչ վերաբերում է Իրաքին, ապա մենք հուսով ենք, որ Բաղդադը կմասնակցի նախագծին»,-ասել է Մորնինգսթարը, գրում է gazeta.ru-ն: