Հայաստանում և Արցախում մեկնարկում են Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի օրերը՝ նվիրված ՌՀՄ գործունեության 10-ամյակին:
Հոկտեմբերի 15-ին Ստեփանակերտ կժամանեն այդ երկու կազմակերպությունների ներկայացուցիչները ՌՀՄ և Կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, որը կհանդիպի Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ և կքննարկի նրա հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Արա Աբրահամյանը կծանոթանա իր միջոցներով դպրոցի շինարարության աշխատանքներին:
Հոկտեմբերի 17-ին ՌՀՄ և Կոնգրեսի պատվիրակությունը կայցելի Գյումրի, որտեղ տեղի կունենան հանդիպումներ, որոնց ընթացքում կքննարկվեն մինչ օրս լուծում չստացած հարցերը: Տոնակատարության շրջանակներում կազմակերպվել է նաև գրքերի ցուցահանդես և ՌՀՄ գործունեության 10-ամյակին նվիրված ֆիլմի ցուցադրություն:
Հոկտեմբերի 20-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում տեղի կունենա տոնական համերգ: